211652_close_icon
views-count1241 դիտում article-date 17:12 02-06-2014

Սեփական եկամուտների հավաքագրման մայիս ամսվա կատարողականը կազմել է 100 տոկոս. Երևանի քաղաքապետարան

Այսօր՝ հունիսի 2-ին, Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցեծ աշխատանքային խորհրդակցություն, որի ժամանակ սեփական եկամուտների հավաքագրման գործընթացի հետ կապված՝ եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետը քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցել է, որ սեփական եկամուտների հավաքագրման մայիս ամսվա կատարողականը կազմել է 100 տոկոս: Վարչական շրջանների մասով զեկուցվել է, որ, բացառությամբ Կենտրոն վարչական շրջանի, մյուս բոլոր 11 վարչական շրջաններն ապահովել են հավաքագրման 100 տոկոս ցուցանիշը, որոշ դեպքերում անգամ գերակատարել: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է վերանայել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի պատասխանատուների աշխատանքը: Հրազդանի կիրճի թունելներից մինչև «Երևան ՀԷԿ» տանող ճանապարհահատվածի մի մասում ճանապարհի նստվածքի հետևանքների վերացման հետ կապված՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է աշխատանքները պահել խիստ հսկողության տակ և հնարավորին սեղմ ժամկետում տարածքը բերել պատշաճ տեսքի: Նշենք, որ կիրճի վերոնշյալ հատվածում տրանսպորտային միջոցների երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է:

Նմանատիպ նյութեր