1283 դիտում
18:38 02-06-2014
ԱՆ-ն անընդունելի է համարում ծննդկանի հարազատների կողմից բուժաշխատողների նկատմամբ իրականացված բռնությունը
Հունիսի 1-ին Գյումրու ծննդատանը ցավալի դեպք է արձանագրվել։ 22-ամյա կնոջ առաջնեկը ծնվել է մահացած, ինչի առթիվ ՀՀ առողջապահության նախարարությունը և անձամբ նախարարը հայտնում են իրենց վշտակցությունը։
Արմեն Մուրադյանն անմիջապես արձագանքել է դեպքին և հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգին ու մոր և մանկան առողջության պահպանման վարչությանը կարճ ժամանակում մանրամասն ուսումնասիրել բոլոր հանգամանքները։ Առաջիկայում նախարարի մոտ կքննարկվեն վերջին շրջանում Գյումրիում արձանագրված դեպքերը, ինչպես նաև Շիրակի մարզի առողջապահական ոլորտում առկա խնդիրները։
Նախարարությունը միաժամանակ անընդունելի է համարում ծննդկանի հարազատների կողմից մասնագիտական պարտականությունները կատարելու ընթացքում բուժաշխատողների նկատմամբ իրականացված բռնությունը։ Նման միջադեպերը խիստ դատապարտելի են և պետք է բացառվեն մեր իրականությունից։
Դեպքը գտնվում է իրավապահ մարմինների հսկողության ներքո և բժշկական սխալի կամ մասնագիտական անփութության առկայության պարագայում մեղավորներն կպատժվեն օրենքի խստությամբ։
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/16224/]հայտնել էինք[/url], Գյումրիի «Ծննդատուն» ՓԲԸ-ում հունիսի 1-ին 22-ամյա Նարինե Ղուկասյանի առաջնեկի մահվանից հետո նրա հարազատները ծեծել եւ հայհոյել էին հիվանդանոցի տնօրենին եւ ծնունդը ընդունող բժշկական անձնակազմին: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասել էր ծննդատան տնօրեն Վարդան Սարգսյանը, ում եւս հարվածներ էին հասել:
Նմանատիպ նյութեր
392211 դիտում
18:22 08-03-2020
Ողբերգական դեպք «Սլավմեդ» բժշկական կենտրոնում. 24-ամյա ծննդկանի հարազատների պնդմամբ, պտուղը մահացել է բժիշկների մեղքով
Այս բաժնից
1186 դիտում
16:37 15-01-2025
«Սևան» ՔԿՀ-ում խուզարկության արդյունքում հայտնաբերվել են կասկածելի զանգվածներ և այլ արգելված իրեր