211652_close_icon
views-count1310 դիտում article-date 12:13 03-06-2014

Հալեպում հերթական հայն է զոհվել. ևս 2 հոգի վիրավորվել են

Հունիսի 2-ին, Հալեպի Նոր Գյուղ հայաշատ շրջանը ենթարկվել է ահաբեկչական զինյալ խմբավորումների կողմից իրականացված հրթիռակոծությանը: Հալեպի «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ ցավոք, հրթիռակոծության ժամանակ զոհվել է 1957 թվականին ծնված Անդրանիկ Գանթարճյանը: Նրան գտել են շենքի փլատակների տակ: Մարմնական վնասվածքներ են ստացել ևս 2 հայեր՝ Մանուկ Ղազելյանը՝ Նոր Գյուղում և Հովսեփ Արամյանը՝ Չալաա շրջանում: Վերջիններից վիճակը գնահատվում է կայուն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր