211652_close_icon
views-count974 դիտում article-date 11:01 31-01-2015

Հալեպում հրթիռակոծությունից հերթական հայն է զոհվել

Հունվարի 30-ի երեկոյան Հալեպի Ազիզիե շրջանի «Սինեմա Զահրաա» պողոտան կրկին ենթարկվել է հրթիռակոծության: Հալեպի «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջից տեղեկացանք, որ հրթիռակոծության ժամանակ զոհվել է հայազգի 50-ամյա Գևորգ Հալլաճյանը: Նրա 2 դուստրերը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Վերջիններիս վիճակը կայուն է: [img]/ups/images/0365418001422684281220986.jpg[/img]

Նմանատիպ նյութեր