880 դիտում
16:07 03-06-2014
Համաշխարհային բանկը և ՀՀ Բնապահպանության նախարարությունը կշարունակեն համագործակցությունը
ՀՀ Բնապահպանության նախարարն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի /ՀԲ/ ներկայացուցիչներ՝ ավագ բնապահպան-մասնագետ Ադրիանա Դամիանովային, բնապահպան-մասնագետ Էսմա Կրեսոնին, ՀԲ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ՝ ավագ տնտեսագետ Գոհար Գյուլումյանին և տնտեսագետ Տիգրան Կոստանյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել է ՀԲ կողմից իրականացվող ‹‹Օժանդակություն ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը՝ հանքարդյունաբերության ոլորտում բնապահպանական կառավարումը, ներառումը և թափանցիկությունն ապահովելու նպատակով›› դրամաշնորհային ծրագիրը:
ՀԲ ավագ բնապահպան-մասնագետ Ադրիանա Դամիանովան շնորհավորել է Արամայիս Գրիգորյանին նոր պաշտոնում նշանակվելու առթիվ և հետագա սերտ համագործակցության հույս հայտնել:
Արամայիս Գրիգորյանն իր հերթին ընդգծել է. ‹‹Համաշխարհային բանկը երկարամյա արդյունավետ համագործակցության փորձ ունի Բնապահպանության նախարարության, ինչպես նաև մեր հանրապետության այլ գերատեսչությունների հետ: Ես հուսով եմ, որ ինձ հետ՝ իբրև նոր նախարարի, աշխատանքները ևս արդյունավետ ընթացք կունենան և նոր թափ հաղորդելով մեր համագործակցությանը՝ կկարողանանք էապես նպաստել ՀՀ բնապահպանական հարցերի բարելավմանն ու շրջակա միջավայրի պահպանությանը››:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել և պայմանավորվածություններ ձեռք բերել առաջիկայում առավել սերտ համագործակցություն ծավալելու ուղղությամբ:
Նմանատիպ նյութեր
708 դիտում
12:00 20-10-2014
Բնապահպանության նախարարությունը և USAID-ը կշարունակեն համագործակցությունը
901 դիտում
18:00 18-06-2014
ՀՀ բնապահպանության նախարարությունը կշարունակի Կովկասի բնության հիմնադրամի հետ համագործակցությունը
930 դիտում
12:14 27-04-2015
Հայաստանի և Կանադայի բնապահպանության նախարարությունը խորացնում են համագործակցությունը
Այս բաժնից
541 դիտում
19:24 15-01-2025
Խոր ցավ եմ ապրում` տեսնելով ավերիչ անտառային հրդեհներն իմ հայրենի նահանգում՝ Կալիֆոռնիայում. դեսպան Քվին
934 դիտում
19:11 15-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Վայոց ձորի մարզ
997 դիտում
18:45 15-01-2025
Ոստիկանության բարեփոխումները համակարգող նոր խորհուրդ կստեղծվի․ հաստատվել է խորհրդի կազմը