901 դիտում
18:00 18-06-2014
ՀՀ բնապահպանության նախարարությունը կշարունակի Կովկասի բնության հիմնադրամի հետ համագործակցությունը
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր ընդունել է Կովկասի բնության հիմնադրամի նախագահ Դեյվիդ Մորիսոնին, հիմնադրամի տնօրեն Դենիել Սեպիկին և հիմնադրամի ազգային համակարգող` Արման Վերմիշյանին:
Արամայիս Գրիգորյանը ողջունել է հյուրերին և նշել, որ նախորդ տարիների ընթացքում Կովկասի բնության հիմնադրամի և ՀՀ բնապահպանության նախարարության համատեղ ջանքերի շնորհիվ կատարված ներդրումներն ու իրականացված ծրագրերը էական առաջընթաց ու դրական տեղաշարժ են արձանագրել բնության հատուկ պահպանվող տարածքներում` հույս հայտնելով, որ այսուհետ ևս կշարունակվի արդյունավետ համագործակցությունը:
Դեյվիդ Մորիսոնը ողջունել և շնորհավորել է բնապահպանության նախարարին և հույս հայտնել, որ նորանշանակ նախարարի հետ կկարողանան արդյունավետ համագործակցել և իրականացնել իրենց հիմնական առաքելությունը` բնության հատուկ պահպանվող տարածքների բյուջեներին աջակցության ցուցաբերումը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են 2014-թ. ընթացիկ ծրագրերը, հետագա ֆինանսական աջակցության հնարավորությունների ընդլայնման, ինչպես նաև մասնավոր և կորպորատիվ սեկտորի առավել ակտիվ ներգրավման հարցերը:
Նմանատիպ նյութեր
2228 դիտում
21:12 14-10-2014
ՀՀ բնապահպանության նախարարն ընդունել է Կովկասի բնության հիմնադրամի գործադիր տնօրենին
2741 դիտում
16:23 07-07-2016
ՀՀ բնապահպանության նախարարն այսօր ընդունել է Կովկասի բնության հիմնադրամի տնօրենին
1796 դիտում
15:43 01-08-2019
«Արփա» պահպանվող լանդշաֆտը աջակցություն է ստացել Կովկասի բնության հիմնադրամի կողմից
Այս բաժնից
901 դիտում
16:50 12-01-2025
Ձեր հիմնական առաքելությունը ոչ թե արդարադատության իրականացումն է, այլ արդարության սահմանումը․ Սրբուհի Գալյան
1051 դիտում
16:38 12-01-2025
Մենք պետք է հասնենք նրան, որ արդարությունն ու արդարադատությունը Հայաստանում լինեն հոմանիշներ․ Նիկոլ Փաշինյան
2254 դիտում
15:57 12-01-2025
Աշխատավարձի ամբողջ գումարը կծախսեք, որ գործի գնաք․ Սոֆյա Հովսեփյան