211652_close_icon
views-count1453 դիտում article-date 17:37 03-06-2014

Դամասկոսի կենտրոնն ականանետային հարձակման է ենթարկվել

Սիրիայի ընդդիմության զինված գրոհայինները, փորձելով ձախողել նախագահական ընտրությունները, Դամասկոսի կետրոնական թաղամասերում ականանետային հարձակում են իրականացրել։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը։ Դամասկոսի կենտրոնում ռմբակոծվել են Մազրա, Մուհաջիրին, Էլ Հասանի և Քասա թաղամասերը։ Դամասկոսի արևելքում Աբասիդների հրապարակի շրջանը և Էլ Ադավի փողոցները։ Ռմբակոծումների հետևանքով տուժածներ չկան, սակայն որոշ շինություններ մասամբ վնասվել են։ Հիշեցնենք, որ այսօր Սիրիայում նախագահական ընտրություններ են։

Նմանատիպ նյութեր