Դամասկոսի քրիստոնեական թաղամասը ականանետային հարձակման է ենթարկվել, կան տուժածներ, այդ թվում՝ նորածին երեխա
Գրոհայինները ականանետներով կրակ են բացել Դամասկոսի հնագույն պատմական Բաբ-Թումա թաղամասի վրա: Հրթիռակոծության հետևանքով մահացել է երկու խաղաղ բնակիչ, իսկ ութը ստացել են տարբեր վնասվածքներ: Կրակի է ենթարկվել նաև Դամասկոսի նահանգի Մաարուն քաղաքը: Ըստ տեղի ոստիկանության, արկերից մեկն ընկել է բնակելի մի տան վրա, ինչի հետևանքով նորածին մի երեխա է ծանր վիրավորվել:
Սիրիական մեկ այլ Զաբադանի քաղաքում բանակը և «Հըզբոլահ» շարժման մարտիկները հակահարձակման են ենթարկվել և իրենց վերահսկողության տակ վերցրել շուրջ 10 շենք և Ալ-Ռահմա մզկիթը:
Սիրիական բանակի զինծառայողներից մեկն ասել է, որ այդ շենքերից մեկում մեծ քանակությամբ զենք-զինամթերք է պահված եղել, որոնց մի մասը իսրայելական արտադրության են եղել, փոխանցում է Russia Today-ը: