6160 դիտում
17:52 03-06-2014
Չարբախում ավտովթարների պատճառ դարձած բաց դիտահորը կապիտալ վերանորոգվեց «Երևան Ջրի» կողմից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն տևական ժամանակ է` Երևանի Չարբախ թաղամասի Շիրակի 54 շենքի դիմաց մութն ընկնելու պես ճանապարհի բաց դիտահորի պատճառով ավտովթարներ են տեղի ունենում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ Երևանի քաղաքապետարանը նշված ճանապարհահատվածը ներգրավել է հերթական կապիտալ ասֆալտապատման ծրագրում, իսկ այսօր «Երևան Ջուր» Փակ Բաժնետիրական Ընկերության «Արևելք» շահագործման տնօրինությունը Շենգավիթ տեղամասի պետ Հենրիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ ոչ պիտանի ու խոտանված դիտահորը փոխարինեցին նորով, իսկ բնակիչները հուսով են, որ էլ ավտոմեքենաների՝ «լյուկի» մեջ հայտնվելու ձայնից դիվադադար չեն լինի:
Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանն էլ հանձնարարեց, որպեսզի շտապ ասֆալտապատեն նշված հատվածը, ինչի համար ժամանեցին պատասխանատուները և խոստացան արագ կարգավորել խնդիրը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
7742 դիտում
09:58 02-03-2020
«Գոլդեն փելիսում» տաք ջրի համակարգը վերանորոգվեց, կգործի նաև ինտերնետը․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2101 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)