211652_close_icon
views-count11949 դիտում article-date 03:11 04-06-2014

Երևանում բախվել են BMW-ն և շտապօգնության ավտոմեքենան. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 4-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հովնաթանի և Ոսկանյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 45–ամյա Էդուարդ Ավետիսյանի վարած շտապօգնության Ford մակնիշի 646 OO 63 համարանիշի և 25-ամյա Ազատ Ազիզյանի վարած BMW մակնիշի 35 PL 476 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մալաթիա» բժշկական կենտրոն: Բախման հետևանքով Ford-ը դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և տապալել է փողոցով անցնող գազատար խողովակի հենասյուները, ինչի արդյունքում էլ խողովակը ընկել էր Ford-ի վրա: Օպերատիվորեն վթարի վայր ժամանած «Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատակիցները մեծ դժվարությամբ կարողացան վերականգնել գազատարը: Վթարի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Կարեն Գրիգորյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով Ford-ը հաշվառված է «Նատալի Ֆարմ Մալաթիա» բժշկական կենտրոն ՓԲԸ-ի հաշվեկշռում: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի Տեսանյութը ՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր