211652_close_icon
views-count2249 դիտում article-date 10:11 04-06-2014

ՀՀ 9-ը քաղաքացիներ ցանկացել են բնակություն հաստատել աշխարհի ամենախստաշունչ կլիման ունեցող տեղանքներից մեկում․ ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Ռուսաստանի Յամալո-Նենեցյան ինքնավար օկրուգի ղեկավարի մամլո ծառայությունից «Ռեգնում» գործակալությանը հայտնել են, որ Հայաստանի 9-ը քաղաքացիներ «Համերկրացիներ» ծրագրի շրջանակներում ցանկություն են հայտնել բնակություն հաստատել այդ օկրուգում: Ստացված 9 դիմումներից 4-ի վերաբերյալ արդեն դրական պատասխան է տրվել: Սա ուշագրավ է նրանով, որ Յամալո-Նենեցյան օկրուգը համարվում է ամենախստաշունչ կլիման ունեցող տարածաշրջաններից մեկը աշխարհում: Այստեղ 8 ամիս անընդմեջ ձմեռ է, և ջերմաստիճանը իջնում է մինչև -70 աստիճան: Ամռանը մոծակների ժամանակն է։ Մոծակները այնքան շատ են ու ագրեսիվ, որ դրանց խայթոցներից եղջերուները ուղղակի սատկում են»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր