211652_close_icon
views-count1092 դիտում article-date 11:23 04-06-2014

Ինսուլտների բուժման մեջ մասնագիտացած կանադացի նյարդաբաններն Արցախում կիրականացնեն խորհրդատվություններ

ԼՂՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ սույն թվականի հունիսի 4-ին ժամը 1000-ից Հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկական մասնաշենքում Կանադայից ժամանած ինսուլտների բուժման մեջ մասնագիտացած նյարդաբանների կողմից կիրականացվեն նյարդաբանական խորհրդատվություններ: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Հանրապետական բժշկական կենտրոն կամ զանգահարել /047/ 95-16-99 հեռախոսահամարով:

Նմանատիպ նյութեր