211652_close_icon
views-count1121 դիտում article-date 12:35 04-06-2014

Թուրքիայում հայ եղբայրների կողմից կառուցված պատմական շինությունը վերանորոգվել է

Թուրքիայի Քահրամանմարաշ քաղաքում գտնվող Զաբունօղլու պատմական շինությունը, որը կառուցվել է 1870 թվականին 2 հայ եղբայների կողմից, վերանորոգվել է, փոխանցում է [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=4&cur_news=1706]Ermenihaber.am[/url]-ը: Ըստ թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքի` շինությունը, Քահրամանմարաշի առևտրաարդյունաբերական պալատի կողմից 2010 թվականին գնվելով, Դողու Աքդենիզի զարգացման գործակալության աջակցությամբ վերանորոգվել է: Վերանորոգման աշխատանքների վրա ծախսվել է 653 հազար թուրքական լիրա: Պատմական շինությունը մինչև 1959 թվականը քաղաքային փոստատունն է եղել, այնուհետև գնվել է Ալի Ռիզա Զաբունի կողմից, սակայն չի օգտագործվել: Մանրամասները՝ [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=4&cur_news=1706]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր