Կարծում եմ՝ պատրաստ կլինեմ Հոլանդիայի հետ խաղին. Դիեգո Կոստա
Իսպանիայի հավաքականի հարձակվող Դիեգո Կոստան համոզմունք է հայտնել, որ աշխարհի առաջնությանը կմոտենա լա մարզավճակով:
«Ես ինձ շատ լավ եմ զգում: Վնասվածքի հետևանքով վերջին շաբաթները ինձ համար անհաջող դասավորվեցին: Ներկայումս ինձ համար
ամենագլխավորը մարզումներն են: Կարծում եմ պատրաստ կլինեմ աշխարհի առաջնության առաջին խաղին,-ասել է Կոստան:
Նշենք, որ Իսպանիայի հավաքականը աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին խաղում կհանդիպի Հոլանդիայի ընտրանու հետ: