211652_close_icon
views-count1080 դիտում article-date 14:22 04-06-2014

Կառավարությունը հաստատեց ազգային ստանդարտների մշակման ծրագիրը

ՀՀ կառավարությունը հաստատել է՝ -ստանդարտների մշակման ծառայությունների 2014թ. ծրագիրը, որի նպատակն է երկրի գիտատեխնիկական և արդյունաբերության ոլորտների տեխնոլոգիական բազայի ինովացիոն զարգացման համար ստեղծել միջազգային և եվրոպական ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտների արդիականացված ֆոնդ, -գազաբաշխիչ համակարգում ապօրինի սպառման դեպքում սպառված բնական գազի ծավալի հաշվարկման մեթոդաբանությունը, որով ակնկալվում է հաշվարկել գազամատակարարման համակարգից ապօրինի օգտագործված բնական գազի ծավալը, -ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագիր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2014/2015 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը, ինչը հնարավորություն կտա ընդունել բարձր առաջադիմություն ունեցող դիմորդներին և պատրաստել աշխատաշուկային անհրաժեշտ մասնագետներ:

Նմանատիպ նյութեր