211652_close_icon
views-count1172 դիտում article-date 16:22 04-06-2014

Ուկրաինայի հարավ֊արևելքում ռուս զինծառայողներ չկան․ Պուտին

Ուկրաինայի հարավ֊արևելքում ռուս զինվորականներ չկան։ Այս մասին TF1 հեռուսատաալիքին և Europe1 ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Երկրի ղեկավարը նաև ասել է, որ Ռուսաստանն Ուկրաինայի իրադրության ապակայունացմամբ երբեք չի զբաղվել և չի զբաղվում։ Պուտինն ընդգծել է, որ Ուկրաինայի նոր իշխանությունները պետք է հարթեն սեփական ժողովրդի հետ հարաբերությունները ոչ թե տանկերի ու ինքնաթիռների, այլ բանակցությունների միջոցով։

Նմանատիպ նյութեր