211652_close_icon
views-count2026 դիտում article-date 15:37 03-06-2014

Ուկրաինայի հարավ֊արևելքում բախումների հետևանքով զոհվել է 181 մարդ

Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար Օլեգ Մախնիցկին հայտնել է, որ Լուգանսկի և Դոնեցկի շրջաններում տեղի ուենցած զինված բախումների հետևանքով զոհվել է 181 մարդ, շուրջ 300֊ը վիրավոր են։ Այս մասին հայտնում է RIA Novosti֊ն։ «Լուգանսկի և Դոնեցկի մարզերում ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհվել է 181 մարդ, ևս 293֊ը վիրավոր են»,֊ ասել է Մախնիցկին։ Գլխավոր դատախազը հայտնել է, որ Ուկրաինայի իրավապահների կողմից հետաքննվում է զանգվածային անկարգությունների և ահաբեկչական հարձակումների հետ կապված 675 քրեական գործ։

Նմանատիպ նյութեր