9360 դիտում
20:13 04-06-2014
Պետական պաշտոնյան Touareg-ով Երևան-Սևան ճանապարհին բախվել է «08»-ին և թողնելով մեքենան` հեռացել է վթարի վայրից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Երևանի Պուշկինի փողոցի բնակիչ 59-ամյա Արամ Անանյանը վարելով Volkswagen Touareg մակնիշի 99 ՍՍ 500 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս բախվել է իր առջևով ընթացող Աբովյանի բնակիչ 24-ամյա Սևակ Սուքիասյանի վարած ՎԱԶ 21083 մակնիշի 31 ՕՕ 011 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցներն ու ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:
Վթարի վայրում հավքվածները ֆոտոլրագրողին ասում էին. «Touareg-ի վարորդը վթարից հետո նստեց տաքսի և հեռացավ, ասելով` կառավարության անդամ եմ, ուշանում եմ, պետք է հասնեմ նիստի»:
Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում, իսկ վթարի վայր ժամանած մի երիտասարդ, ՃՈ աշխատակիցներին ասում էր, որ վարորդն իր հայրն է եղել ու աշխատում է պետական գերատեսչությունում, որպես աշխատակազմի ղեկավար:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Ա. Անանյանն աշխատում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում, որպես աշխատակազմի ղեկավար:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2098 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)