211652_close_icon

Թոշակառուները երանի են տալիս Վազգեն Խաչիկյանին․ Ժողովուրդ

views-count1377 դիտում article-date 09:41 05-06-2014
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ»֊ը երեկ մի շարք քաղաքացիներից ահազանգ ստացավ, որ իրենք ստիպված են ժամերով հերթ կանգնել Երևանի փոստային բաժանմունքների մոտ՝ թոշակ ստանալու համար: Ահազանգած քաղաքացիների խոսքով՝ այս երկու օրերին երևանյան փոստային բաժանմունքներում մեծ թվով հերթեր էին, և թոշակառուները ստիպված ժամերով սպասում են իրենց թոշակին: Քաղաքացի Էմմա Խնկոյանը «Ժողովուրդ»-ին վրդովված ներկայացրեց, որ Կենտրոն վարչական շրջանի 10-րդ փոստային բաժանմունքում ինքը ստիպված մի քանի ժամ սպասել է իր թոշակին «Եթե ժամը 13.00-ից հետո ներկայանայինք, ապա չէինք ստանալու, ցուցակները չէին լինելու: Էս ի՞նչ ռեպրեսիաներ են, չեմ հասկանում: Ցավով եմ ասում, բայց Վազգեն Խաչիկյանի պաշտոնավարման տարիներին նման բան չկար: Հակառակը՝ յուրաքանչյուր ամսվա 1-ին, առանց որևէ քաշքշուկի թոշակները բաժանում էին»: Իսկ մեկ այլ քաղաքացու պնդմամբ՝ նման հերթեր գոյացել են նաև նախորդ ամսին: Պատահել է, որ թոշակ ստացող տարեց մարդիկ հինգ անգամ գնացել ու եկել են. «Գոնե մի հայտարարություն գրեն փակցնեն պատին, որ այսինչ փողոցի այս շենքի բնակիչներին սպասարկում է այսինչ աշխատակիցը: Առավոտյան 10.00-ից ծերերը փոստային բաժանմունքներում սպասում են: Ախր մարդիկ էլ կան, ովքեր սկրելոտիկ հիվանդություն ունեն», վրվովված ասաց «Ժողովուրդ»-ի զրուցակիցը»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր