837 դիտում
12:15 05-06-2014
Միջոցառումներ՝ Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա կապակցությամբ
Հ բնապահպանության նախարարությունը Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա կապակցությամբ մի շարք միջոցառումներ է իրականացնելու Հանրապետության տարբեր համայնքներում և բնության հատուկ պահպանվող տարածքներում:
ՀՀ ԲՆ Հայաստանի բնության պետական թանգարանում այսօր՝ հունիսի 5-ին, ժամը 11:00-ին, տեղի կունենա պաշտոնական միջոցառում, որի ժամանակ կպարգևատրվեն բնապահպանական խնդիրներն առավել ակտիվ և հետևողական լուսաբանող լրագրողները և բարեխիղճ աշխատանքով աչքի ընկած Բնապահպանության նախարարության աշխատակիցները: Կհրապարակվի Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա կապակցությամբ ՀՀ բնապահպանության նախարարի ուղերձը: Կցուցադրվեն «Բնության հրաշքներ» , «Ձկան փշերի կոմպոզիցիա», «Բնապատկերներ բնական բրդից», «Մոմերի աշխարհ» խորագրերով ցուցահանդեսներ: Թանգարանի բակում կկազմակերպվի կավճանկարչության միջոցառում:
Ժամը՝ 12:30-ից 17:00-ն Երևանի կենդանաբանական այգում տեղի կունենա միջոցառում՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի, Երևանի կենդանաբանական այգու, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ Բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ և ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ: Միջոցառմանը կմասնակցեն բնապահպանության ոլորտում գործունեություն իրականացնող ակտիվ հասարակական և առևտրային կազմակերպությունները, ովքեր կներկայանան իրենց տաղավարներով: Օրվա խորհուրդը կլինի «կանաչ», պատասխանատու ապրելակերպի քարոզչությունը՝ վերականգնվող էներգետիկա, առողջ սնունդ, հեծանիվ՝ ավտոմեքենայի փոխարեն: Շրջակա միջավայրի պահպանությանն առնչվող մրցույթներում կխաղարկվեն հեծանիվներ և «կանաչ» կենսակերպի մաս կազմող այլ նվերներ: Միջոցառմանը Բնապահպանության նախարարությունը կտրամադրի 5 «Կարմիր գիրք»: Օրվա ընթացքում նախատեսվում է նաև մանկական նկարների ցուցահանդես:Միջոցառման օրը՝ ժամը 12:30-ից 17:00-ն, բոլոր այցելուների համար մուտքը Երևանի կենդանաբանական այգի կլինի անվճար: ՄԱԿ-ի զարգացման հայաստանյան գրասենյակի աջակցությամբ կցուցադրվի «Անտառը և կլիմայի փոփոխությունը» խորագրով դպրոցականների պատրաստած պաստառների և նկարների ցուցահանդես:
Հայաստանի ագրարային ազգային ակադեմիայում կանցկացվի բաց դասախոսություն ՝ «Բնապահպանության ոլորտում Հայաստանի միջազգային համագործակցությունը» թեմայով Օզոնի ազգային կենտրոնի և Կովկասի բնության հիմնադրամի/ CNF-ի/ ներկայացուցիչների մասնակցությամբ /ժամը 9:00-10:30/:
Կկազմակերպվեն տարածքի մաքրման աշխատանքներ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի Գառնու տեղամասի Հավուց Թառ տանող էկոերթուղում՝ ներգրավելով ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի և արգելոցի աշխատակիցներին:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ կանցկացվեն առաջին օգնության ուսումնական-ցուցադրական միջոցառումներ «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի վարչական շենքի տարածքում /ժամը 11:00/:
- See more at: http://www.mnp.am/?aid=2885#sthash.7TR3Dq1y.dpuf
Նմանատիպ նյութեր
1589 դիտում
16:52 05-06-2020
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատարը շնորհավորական ուղերձ է հղել Շրջակա միջավայրի միջազգային օրվա առիթով
1040 դիտում
19:13 05-06-2014
Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա կապակցությամբ անցկացվել է միջոցառումների շարք
2804 դիտում
09:55 05-06-2016
Այսօր շրջակա միջավայրի պահպանման համաշխարհային օրն է
Այս բաժնից
565 դիտում
18:31 01-11-2024
Մատենադարանում բացվել է նոր լաբորատորիա
547 դիտում
18:19 01-11-2024
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
562 դիտում
18:06 01-11-2024
Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է Տաջիկստանի մշակույթի նախարարի տեղակալ Օբիդ Նազարիոնի հետ