Այսօր շրջակա միջավայրի պահպանման համաշխարհային օրն է
Այսօր շրջակա միջավայրի պահպանման համաշխարհային օրն է:
Ամեն տարվա հունիսի 5-ին նշվող Շրջակա միջավայրի համաշխարհային օրը ՄԱԿ-ի համար հիմնական միջոցներից է` շրջակա միջավայրի խնդիրներին հանրության ուշադրությունը գրավելու, ինչպես նաև հարցի հանդեպ քաղաքական հետաքրքրություն արթնացնելու համար:
Տոնը հռչակվել է ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 27-րդ նստաշրջանի1972 թվականի դեկտեմբերի 16-ից` Ստոկհոլմի համաժողովում ընդունված բանաձևի համաձայն:
Օրվա նպատակն է ամեն մարդու մեջ շրջակա միջավայրի պաշտպանությանը նպաստելու ցանկություն արթնացնել:
Կարևոր է նաև պարզաբանել ժողովուրդների միջև համագործակցության կարևորությունը, որպեսզի բոլոր երկրներն ու ժողովուրդներն ունենան անվտանգ և բարեկեցիկ ապագա: