22247 դիտում
23:00 05-06-2014
Ոստիկանությունը դեռևս չի հայտնաբերել Երևանի փոխոստիկանապետի եղբոր որդուն՝ կասկածյալ, 22–ամյա Սեդրակ Օսիպյանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ.ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ի տեղեկություներով ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնում, որպես կասկածյալ ներգրավված Երևանի փոխոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանի եղբոր տղայի նկատմամբ հարուցված քրեական գործի քննությունը հնարավոր է փոխանցվի ոստիկանության մեկ այլ բաժնի քննչական բաժին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն քանի օր է ոստիկանության ծառայողները, որպես հետախուզվողի որոնում են Սեդրակ Օսիպյանին, իսկ հորեղբայրը արդարանում է, թե ինքը չգիտի որտեղ է թաքնվում եղբոր որդին, մինչդեռ Նուբարաշենում չեն դադարում խոսակցությունները, որ առանց փոխոստիկանապետի գիտության եղբոր որդին չի թաքնվի իրավապահներից :
Ի դեպ տուժող կողմն էլ, ըստ նուբարաշենցիների, սպասում է Օսիպյանների կողմից գործարքի, մասնավորապես հայտնելով, որ եթե նրանք հոգան իրենց տղայի առողջության վերականգման ծախսերն, ապա իրենք բողոք չեն ներկայացնի ու հիմա Օսիպյանները սպասում են դանակահարվածի ապաքինմանը :
Մարդկանց, նաև հետաքրքրում է, թե արդյո՞ք դատաբժիշկը զննել է վիրավորին, սակայն մեր տեղեկություններով, այն կատարվել է:
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/16333/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, ՝ հունիսի 2-ին, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնի քննիչ Արմեն Մաթևոսյանի գլխավորությամբ նույն բաժնի քննչական խումբը խուզարկություններ էր կատարել Նուբարաշեն վարչական շրջանում բնակվող Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբոր և նույն համայնքի բնակիչ Սարգիս Հովհաննիսյանի բնակարաններում:
[img]/ups/images/0901525001401995194911250.jpg[/img]
Լուսանկարում՝ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբոր որդին:
[img]/ups/images/0943366001401995195995808.jpg[/img]
Լուսանկարում՝ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբայրը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2092 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)