211652_close_icon

Հայաստանի արտաքին պարտքը կավելանա ևս 180 միլիոն դոլարով․ 168 Ժամ

views-count1787 դիտում article-date 09:53 07-06-2014
«168 Ժամ» թերթը գրում է. «Երեկ Ագային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց երկու վարկային համաձայնագրերի, որոնք հաջորդ քառօրյայում կքննարկվեն եւ, ամենայն հավանականությամբ, կվավերացվեն Հայաստանի խորհրդարանի լիագումար նիստում: Դրանց արդյունքում Հայաստանի արտաքին պարտքը կավելանա եւս 180 միլիոն դոլարով, կամ ավելի ստույգ՝ 100 միլիոն դոլարով եւ 60 միլիոն եվրոյով: Առաջին վարկային համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ 2013թ. նոյեմբերի 18-ին: Այս պայմանագրով բանկը «Հայաստանի «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի» ֆինանսավորման նպատակով տրամադրում է 60 միլիոն եվրո վարկ, որով պետք է կառուցվի «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի Մարալիկ-Գյումրի հատվածը: Իսկ ՀՀ եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2014թ. մարտի 11-ին ստորագրված վարկային համաձայնագրով ԱԶԲ-ն հատկացնում է 100 միլիոն դոլար, որով պետք է կառուցվի Թալինից Մարալիկ հատվածը եւ կատարվեն մի շարք նախագծահաշվարկային աշխատանքներ, խորհրդատվություն եւ աուդիտ»: Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր