211652_close_icon
views-count1275 դիտում article-date 13:27 07-06-2014

Բան Կի Մունը կոչ է արել Իսրայելին ազատ արձակել 120 պաղեստինցիներին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն անհանգստություն է հայտնել իսրայելական բանտում հացադուլ հայտարարած պաղեստինցի բանտարկյալների առողջական վիճակի պահով և Իսրայելի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել նրանց։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Մոտ 120 պաղեստինցիներ սննդից հրաժարվել էին 6 շաբաթ առաջ՝ բողոքելով ընդդեմ առանց մեղադրանքների առաջադրման ու դատի իրենց կալանավորման դեմ։ Հացադուլ անողների մեծ մասին ձերբակալել են վարչական իրավախախտումների համար։ Իսրայելի կառավարությունն ակնկալում է, որ խորհրդարանն կընդունի օրինագիծ, որի համաձայն՝ հնարավոր կլինի կալանավորներին հակառակ իրենց կամքի կերակրել։

Նմանատիպ նյութեր