211652_close_icon
views-count8584 դիտում article-date 14:25 07-06-2014

25-ամյա վարորդը Տավուշի մարզում Mitsubishi-ով հայտնվել է Աղստև գետում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 06:00-ի սահմաններում Իջևանի բժշկական կենտրոնից ահազանգել են ոստիկանության Իջևանի բաժին, որ բուժօգնություն ստանալու նպատակով իրենց է դիմել Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչ, 25-ամյա Ավագ Հովհաննիսյանը: Հիվանդանոց մեկնած ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ Ա. Հովհաննիսյանը հիվանդանոց է տեղափոխվել Դիլիջանի տարածքում տեղի ունեցած ավտովթարից հետո: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կատարվածի մասին Իջևանի ոստիկանները տեղեկացրել են Դիլիջանի իրենց գործընկերներին, ովքեր պարզել են, որ նույն օրը՝ ժամը 05:30-ից մինչև 06:00-ի սահմաններում Ա. Հովհաննսիյանը, վարելով Mitsubishi մակնիշի 34 ԼC 594 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Իջևան ավտոճանապարհի 107-րդ կմ հատվածում՝ Հաղարծին գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Աղստև գետը: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը՝ Դիլիջանի ոստիկանապետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ: Տեղում էին նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի, դասակի հրամանատար Սերժիկ Ղալթաղչյանի գլխավորությամբ: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի բաժնի քննչական բաժնի քննիչ Վարդան Կարապետյանը, ում հանձնարարականով վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննութան և պարզվել է, որ նա գտնվել է սթափ վիճակում; Քիչ առաջ նույն վաշտի ՃՈ տեսուչներ Անդրանիկ Մովսիսյանն ու Սասուն Ղարիբյանը քաղաքացիների օգնությամբ հատուկ տեխնիկայով ավտոմեքենան դուրս բերեցին գետից: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+

Նմանատիպ նյութեր