211652_close_icon
views-count1669 դիտում article-date 14:03 07-06-2014

Պյոտր Պորոշենկոն պաշտոնապես ստանձնել է Ուկրաինայի նախագահի պաշտոնը

Այսօր Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում՝ Գերագույն ռադայի նիստերի դահլիճում տեղի ունեցավ նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի երդմնակալության արարողությունը։ Նա երդվեց հավատարիմ լինել Ուկրաինային և ստանձնեց Ուկրաինայի նախագահի պաշտոնը։ Երդմնակալությունից առաջ ԿԸՀ֊ի ղեկավար Միխայիլ Օխենդովսկին հայտնեց, որ մայիսի 25֊ի արտահերթ նախագահական ընտրությունների քվեարկության արդյունքում առավել շատ ձայներ է ստացել Պյոտր Պորոշենկոն։ Նիստերի դահլիճ է բերվել Ուկրաինայի դրոշը, ինչից հետո Պորոշենկոն երկրին հավատարմության հանդիսավոր երդում է տվել և ստորագրել այն։

Նմանատիպ նյութեր