Լուկաշենկոն 7-րդ անգամ անընդմեջ պաշտոնապես ստանձնել է Բելառուսի նախագահի պաշտոնը
Հունվարի 26-ին կայացած ընտրություններում Բելառուսի նախագահ ընտրված Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնապես ստանձնել է երկրի նախագահի պաշտոնը: Նա Բելառուսը ղեկավարում է 1994-ից և այս պաշտոնում անընդմեջ ընտրվել է 7 անգամ:
Նախագահի երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել Մինսկի Անկախության պալատում։ Երկրի բարձրագույն պաշտոնյաների, ինչպես նաև բազմաթիվ հրավիրվածների ներկայությամբ Լուկաշենկոն, աջ ձեռքը դնելով Բելառուսի Սահմանադրության վրա, երդվել է հավատարմորեն ծառայել ժողովրդին, հարգել և պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պահպանել և պաշտպանել Սահմանադրությունը։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024-ին հունիսի 6-ին հայտարարել էր՝ «Ես Բելառուս չեմ այցելի, քանի այնտեղի նախագահը Ալեքսանդր Լուկաշենկոն է»։ Նույն օրը Բելառուսում ՀՀ դեսպանը հետ էր կանչվել և մինչ օրս չի վերադարձել Մինսկ։