211652_close_icon
views-count1279 դիտում article-date 13:11 08-06-2014

Սաակաշվիլին Պորոշենկոյին կոչ է արել չդադարեցնել հակաահաբեկչական գործողությունները

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյին ռազմական ժամանակների նախագահ է անվանել և կոչ է արել չդադարեցնել հակաահաբեկչական գործողությունները: Ինչպես Սաակաշվիլին ТСН-ի հետ բացառիկ հարցազչրույցում է նշել նա պատրաստվում է Պորոշեմկոյին օգնել: Մոտ ժամանակներս Ուկրաիա է ժամանելու Վրաստանի բարեփոխումների խումբը: Նրա խոսքերով Ուկրաինայի արդարադատության և Էկոնոմիկայի նախարարությւոններում, Կիևի քաղաքային վարչությունում արդեն կան վրացի պաշտոնյաներ: Խոսելով ռուսաստանի մասին, Պորոշենկոյին կոչ է արել խիստ դիրքորոշում ներկայացնել և ոչ մի դեպքում չդադարեցնել հակաահաբեկչական գործողությունները և չենթարկվել ռուսական կողմի պրովակացիաներին:

Նմանատիպ նյութեր