8124 դիտում
18:41 08-06-2014
Երևանում 22-ամյա վարորդը Mercedes-ով փլուզել է պատը և տապալել գազի հաշվիչ կայանը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 8-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 16:40-ի սահմաններում, Հովսեփյան փողոցում թիվ 103 տան դիմաց Երևանի բնակիչ 22-ամյա Արմեն Խաչատրյանը իր վարած Mercedes մակնիշի 61 ZQ 001 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել պատին ու գազատար խողովակին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Բախման հետևանքով փլուզվել էր պատը և վնասվել էր գազի հաշվիչ կայանը:
Վթարի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:
Տեղում էին նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով:
Վթարի վայր էին ժամանել նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատակիցները ովքեր փակեցին փողոցով անցնող գազատարը:
Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Գրիգոր Թամոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք
Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2146 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)