35903 դիտում
17:16 09-06-2014
ԲԱՑԱՌԻԿ լուսանկարներ՝ Վերին Լարս ավտոճանապարհի փլուզման վայրից
Վերին Լարս անցակետի մոտ կուտակված ՀՀ քաղաքացիների համար Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության աշխատակիցների խնդրանքով քաղաքացիների գտնվելու վայրում ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության տեղական կառույցի կողմից տեղադրվել են վրաններ, բիոզուգարաններ և լուսավորություն, ինչպես նաև կազմակերպվել է շուրջօրյա պարեկային ծառայություն: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ Արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից:
Մինչ այդ Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության խորհրդական Արման Աղաջանյանն այցելել է բնական աղետի հետևանքով Վրաստան-Ռուսաստան ավտոմայրուղու Վերին Լարս անցակետի մոտ կուտակված ՀՀ քաղաքացիներին: Գլխավոր հյուպատոսության խորհրդականը, տեղում ծանոթանալով իրավիճակին, հանդիպում է ունեցել Հյուսիսային Օսիայի արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավարության, Վլադիկավկազում ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի հետ: ՌԴ միգրացիոն և մաքսային ծառայությունների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն առ այն, որ երկարաձգվի Վերին Լարս անցակետի մոտ գտնվող ՀՀ քաղաքացիների` ՌԴ-ում գտնվելու թույլտվության և նրանց ավտոմեքենաների ժամանակավոր ներմուծման ժամկետները:
ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է նաև, որ Հյուսիսային Օսիայի արտակարգ իրավիճակների նախարարությունը հավաստիացրել է, որ պատրաստ է ցանկացած բնույթի անհրաժեշտ օգնություն ցույց տալ ՀՀ քաղաքացիներին:
Լուսանկարները՝ [b]SHAMSHYAN.co[/b]m-ի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
9256 դիտում
23:19 14-06-2014
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Վերին Լարս ավտոճանապարհի փլուզման հատվածից
Այս բաժնից
751 դիտում
13:25 16-01-2025
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Շենգավիթ համայնքի մասնաճյուղը (տեսանյութ)
733 դիտում
13:13 16-01-2025
Կառավարությունը դադարեցրեց Փարաքարի ավագանու լիազորությունները. համայնքում արտահերթ ընտրություն կլինի
1171 դիտում
13:07 16-01-2025
Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանն արդարացվել է․ դատախազությունը բողոք կներկայացնի