1327 դիտում
08:42 10-06-2014
Հալաբյանում գտնված արջը դեռևս գտնվում է սթրեսային վիճակում․ Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է․ «Հալաբյան փողոցում մայիսի 26-ին հայտնաբերված մոլորված արջը ներկա դրությամբ դեռ գտնվում է կենդանաբանական այգում: Ինչպես այգու մամուլի բաժնից Կարինե Մուրադյանը տեղեկացրեց, ոչ մեկին թույլ չեն տալիս արջին մոտենալ: «Միայն արջին խնամող անձնավորությունն իրավունք ունի նրա մոտ գտնվելու, քանի որ արջը դեռևս սթրեսային վիճակում է գտնվում»,-ասաց Մուրադյանը՝ նշելով, որ տեղի ունեցած դեպքից հետո արջի նյարդերը լարված են:
Մուրադյանը տեղեկացրեց, որ լարվածությունն առաջացել է այն բանից, երբ դեպքի օրը քաղաքացիները տեսախցիկներով նկարել են: «Տեսախցիկների ճառագայթները, մարդկանց ագրեսիվ տրամադրվածությունը 1.5 տարեկան արջի մոտ իր հետքը թողել է, միայն կենդանու առողջական վիճակից ելնելով նրան այցելելը, առավել ևս նկարահանելը, արգելված է»,-ասաց Մուրադյանը»։
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
7842 դիտում
10:01 27-07-2021
Սթրեսային վիճակ. շուկայում հեղուկ գազ չկա. «Ժողովուրդ»
1708 դիտում
16:04 07-04-2022
Դատախազի գործունեությունը ավելի սթրեսային է դառնում․ դատախազները հավելում կստանան
Այս բաժնից
2230 դիտում
09:00 15-10-2024
Իշխանությունների «սրտի օլիգարխը» այլ ոլորտներում էլ է «դաշտը գրավում». «Փաստ»
1660 դիտում
08:52 15-10-2024
Ի՞նչ է կատարվում հայկական ֆուտբոլում. խնդիրը միայն Պետրակովը չէ. «Փաստ»
1462 դիտում
08:43 15-10-2024
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շուրջ պարպերաբար ծավալվող սկանդալների ալիքը նոր թափ է հավաքում. «Ժողովուրդ»