211652_close_icon
views-count2133 դիտում article-date 13:40 10-06-2014

Եթե մարդ ունակ է ինքն իրեն պարգևատրել, ապա ծանոթ հոգեբանի տեղ ասեք

Եթե մարդ ունակ է ինքն իրեն պարգևատրել, ապա չարժե նրա գլխին բարոյականության մասին քարոզներ կարդալ: Նա ունի ինքնահաստատման խնդիր և մանկությունից մնացած թերարժեքության բարդույթներ: Եթե ուզում եք նրան օգնել, ապա ծանոթ հոգեբանի տեղ ասեք, այլ ոչ թե անարգանքի սյունին գամեք: Այս առումով նախկին նախարարը միակը չէ, շատերը մինչև այժմ թամբին են և առաջին իսկ հնարավորության դեպքում կկրկնեն այդ «սխրանքը»: Ուստի առաջարկում եմ լսարանին հրամցնել ոչ թե` «բնապահպանության նախկին նախարարն ինքն իրեն պարգևատրել է» կարգի լուրերով, այլ գովազդել հոգեբանական ծառայության գրասենյակները: Միահամուռ ուժերով զարգացնելով հոգեբանների ինստիտուտը զարկ կտանք կառավարման համակարգը մեղսունակ կադրերով համալրելու գործին: Վահե Ղազարյան

Նմանատիպ նյութեր