211652_close_icon
views-count6874 դիտում article-date 11:11 11-06-2014

Քրեական աշխարհը չի հանդարտվում․ ՉԻ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Երկար ժամանակ է, ինչ Հայաստանում քրեական աշխարհը խառնվել է իրար։ Օշականցի Գեւորիկին ծեծի ենթարկելու փաստը խռովել է նրա շրջապատին, որոնք ձեռնամուխ են եղել վրեժ լուծել։ Հիշեցնենք, որ Երրորդմասցի Լյովիկն ու Քանաքեռցի Տույը՝ Արթուրը, ծեծել էին Օշականցի Գևորիկին, նկարահանել այդ ծեծը՝ այդպիսով փորձելով գահընկեց անել նրան «գողի» տիտղոսից։ Ու այս խնդիրը երկար ժամանակ է, ինչ չի հարթվում, քանի որ, «ՉԻ» տեղեկություններով, ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը «կրիշ է կանգնել» Երրորդմասցի Լյովիկին ու Տույին եւ չի թողնում, որ նրանք գնան եւ պատասխան ապտակ ստանան Օշականցի Գեւորիկի կողմից։ Չոռնի Գագոն, օգտագործելով իր իշխանական լծակները, փորձում է ազդել քրեական աշխարհի վրա եւ աշխատանքից դուրս զբաղվում է կրիմինալ ռազբորկաներով։ Ու այն, որ այսօր քրեական աշխարհում ամեն ինչ խաղաղ չէ, դրա մեղավորը հենց Գագիկ Բեգլարյանն է։ Կողմերը նրան չեն ենթարկվում՝ ցանկանալով իրենք իրենց ներսում կարգավորել խնդիրը»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր