211652_close_icon

Կառավարության ծառայողական մեքենաները օրական միջին հաշվով 14 հազար դրամի բենզին կարող են ծախսել․ ՉԻ

views-count1531 դիտում article-date 10:19 11-06-2014
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է․ «Բանից պարզվում է՝ կառավարության ծառայողական մեքենաներից յուրաքանչյուրը օրական միջին հաշվով ծախսում է 14 հազար դրամի բենզին: Համենայն դեպս՝ բյուջեով և համապատասխան փաստաթղթերով հենց այդքան է նախատեսված: «ՉՒ» - 14 հազար դրամով կարելի է գնել մոտ 28 լիտր բենզին, իսկ 28 լիտր բենզինով կարելի է «քշել» մոտ 250 կիլոմետր (եթե հաշվի առնենք, որ կառավարության ծառայողական մեքենաները, որպես կանոն, հզոր շարժիչներ ունեն): Հետաքրքիր է՝ ինչպե՞ս են կառավարության մեքենաները հաջողացնում օրական 250 կիլոմետր ճանապարհ անցնել»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր