6 տարվա խոնարհ հարս ՕԵԿ-ը անխնա ընդդիմադիր է դարձել․ Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է. «ՕԵԿ-ն ստանձնել է այս կառավարության անխնա քննադատի դերը։ 6 տարի իշխանության խոնարհ հարսը եղած ՕԵԿ-ը երեկ ԱԺ հայտարարությունների ժամին շշմեցրեց իր համարձակությամբ. 3 պատգամավորները՝ Իշխան Խաչատրյանը, Մհեր Շահգելդյանը և Հեղինե Բիշարյանը քննադատեցին տարբեր օղակների:
«Տարիներ շարունակ խոսվում է աղքատության նվազման, հավասար դաշտի ստեղծման, սոցիալական հավասարության սկզբունքների մասին, սակայն, երբ գալիս է կոնկրետ քայլեր անելու ժամանակը, նման կերպ խոսողները շարժվում են հարուստին ավելի հարստացնելու, սոցիալական անհավասարությունն ավելի խորացնելու ճանապարհով»: Խոսքը շքեղության հարկից հրաժարվելու մասին է»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։