211652_close_icon
views-count1546 դիտում article-date 09:12 12-06-2014

Օդն էլ թանկացնեն, ամեն ինչ կընկնի իր տեղը․ ՉԻ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Պարզվում է՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեռ մի բան էլ ուշացրել է էլեկտրաէներգիայի թանկացումը։ Այդ մասին երեկ հայտարարել է հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը։ «Մենք պետք է ավելի շուտ այս գործընթացն սկսեինք, բայց ցանկացանք մինչեւ վերջ հասկանալ՝ տարին ամփոփելու, հաշվետվությունները վերլուծելու, իրենց գրավոր բոլոր հայտերը հասկանալու, նոր հրապարակային ժողովրդի առաջ հանդես գալու համար։ Եթե մենք իրենց շահերը պաշտպանելու լինեինք, այսօր 16 միլիարդ 300 միլիոն վնաս ցանցերը չէին ունենա տարեկան կտրվածքով»,- ասաց նա»։ «ՉԻ» հարցին՝ «Հաջորդ անգամ, ըստ Ձեզ, ինչը պետք է թանկացնեն այս իշխանությունները, որպեսզի Հայաստանի քաղաքացին վերջնականապես հիասթափվի երկրից ու հեռանա», Նազարյանը խուսափողաբար ասաց. «Ես Ձեր հարցին չեմ կարող պատասխանել»։ Նշենք, որ ԱԺ պատգամավորներից շատերը մեր նույն հարցին պատասխանում էին, որ մնացել է օդը թանկացնեն, ու ամեն ինչ կընկնի իր տեղը»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր