211652_close_icon

Տիգրան Սարգսյանը հարգալից էր, բայց խնդրանքները կատարելու սովորույթ չուներ. Հրապարակ

views-count1641 դիտում article-date 09:37 12-06-2014
«Հրապարակ» թերթը գրում է. «Հուսանք՝ Տիգրան Սարգսյանին ու նրա կառավարությանը փնովելու վերջին առիթներն ենք օգտագործում, քանզի հեռացողի հետևից մենք՝ հայերս, սովորաբար «կամ լավը, կամ ոչինչ» սկզբունքով ենք առաջնորդվում: Բնականաբար, պատգամավորները չէին կարող չանդրադառնալ նախկին վարչապետին 2013թ. բյուջեի կատարողականը քննարկելիս: Եվ նախկին կառավարության «սկանդալների» թոփ տասնյակն էլ հաստատ 10 կետով չի սահմանափակվում, ինչպես 10 կետով չի սահմանափակվում մեր բոլոր բարձրաստիճան իշխանավորների ու տարբեր տարիների պատասխանատուների մեղքերի ցանկը: Անշուշտ, օբյեկտիվ վերլուծության դեպքում կհամոզվենք, որ այդ մեղքերի մի մասն անխուսափելի էին, նրանց անձով չպայմանավորված: Բայց մի մեղք կա, որից կարող են նրանք խուսափել, և դա հնարավորինս կթեթևացնի այդ ցանկն ու հետագայում ատելությամբ հիշվելու հավանականությունը: Դա կոնկրետ մարդկանց և ընդհանրապես՝ հանրության նկատմամբ վերաբերմունքն է: Երբ մարդը, պաշտոնյան սիրում է մարդկանց, հարգանքով վերաբերվում իր շրջապատին, ուշադիր է, կարեկցող, սիրալիր, նրան հնարավոր չէ ատել: Անհատների ատելության մասին չէ խոսքը, այլ հանրության: Սովորաբար հանրությունը մերժում է նրանց, ովքեր իրենց ամբարտավան են պահում քարտուղարուհու, վարորդի, թիկնապահի, տեղակալի, տարեց աշխատակցի, սկսնակ մասնագետի նկատմամբ: Տիգրան Սարգսյանի մասին ասում են, որ նա հարգալից էր իր շրջապատի նկատմամբ, բայց նրանց հոգսերը հոգալու, խնդրանքները կատարելու սովորույթ չուներ: Իսկ հրաժարականից հետո իր հետ աշխատած թիմը, որը հազիվ մեկ տասնյակի էր հասնում, բառացիորեն հայտնվել էր փողոցում: Այս առումով ուրախալի էր լսել, որ նրա ֆինանսների նախարարը, աշխատակազմի ղեկավարը, ապա նաև մամուլի քարտուղարն ու օգնականն աշխատանքի են տեղավորվել»: Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր