Պատրաստ եմ 99,9 տոկոսով. Ռոնալդու
Մադրիդի «Ռեալ»-ի և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ընդգծել է, որ նա պատրաստ է 2014 թվականի աշխարհի առաջնությանը, որը մեկնարկելու է այսօր` հունիսի 12-ին: «Ոսկե գնդակի» դափնեկիրը լիովին ապաքինվել է մկանային վնասվածքից և 65 րոպե մասնակցել է իր թիմի վերջին ընկերական խաղին, որի շրջանակում Պորտուգալիան 6:1 հաշվով հաղթանակ տարավ Իռլանդիայի նկատմամբ
«Ես աշխարհի առաջնությանը պատրաստ եմ 99,9 տոկոսով»,- Ռոնալդուի խոսքերը մեջբերում է A Bola պարբերականը:
Հիշեցնենմք, որ Պորտուգալիան ԱԱ-2014-ում իր առաջին հանդիպումը կանցկացնի Գերմանիայի հետ` հունիսի 16-ին: