1016 դիտում
21:56 13-06-2014
Ֆինանսների նախարարությունը պարզաբանում է
ՀՀ ֆինանսների նախարարությունը հանդես է եկել պարզաբանմամբ, որում, մասնավորապես, նշված է.
«Վերջին օրերին մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են ՀՀ ֆինանսների նախարարության Ֆինանսական վերահսկողության տեսչության վերակազմակերպման խնդրին:
Այս առնչությամբ տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 8-ի թիվ 500-Ն որոշման 2-րդ կետի համաձայն «Ֆինանսական վերահսկողության տեսչություն» առանձնացված ստորաբաժանումը վերակազմակերպվել է «Ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչություն» առանձնացված ստորաբաժանման:
Ֆինանսական վերահսկողության տեսչության կանոնադրությունը և կառուցվածքը ուժը կորցրած ճանաչելու և Ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության կանոնադրությունը հաստատելու կապակցությամբ նախարարության քաղաքացիական ծառայողների պաշտոնների անվանացանկում կատարվել են փոփոխություններ և տեսչության քաղաքացիական ծառայողների պաշտոնները հանվել են պաշտոնների անվանացանկից, ինչի արդյունքում աշխատակիցներն ազատվել են աշխատանքից»:
Նմանատիպ նյութեր
1739 դիտում
17:50 20-08-2014
Պարզաբանում է ՀՀ Ֆինանսների նախարարությունը
2101 դիտում
19:40 12-01-2015
ՀՀ Ֆինանսների Նախարարությունը պարզաբանում է հրապարակել
1499 դիտում
19:14 24-02-2016
ՀՀ ֆինանսների նախարարությունը պարզաբանում է լրատվամիջոցների հարցումների վերաբերյալ
Այս բաժնից
961 դիտում
15:18 16-01-2025
Սահմանվել է ընտանեկան բռնության ենթարկվածներին ժամանակավոր աջակցության հաշվեհամարի բացման և տնօրինման կարգը
1153 դիտում
15:03 16-01-2025
Սևանի թերակղզու տարածքում ապօրինի ձկնորսության դեպք է բացահայտվել