2412 դիտում
23:43 13-06-2014
23 օր առաջ նշանակված աշխատակազմի ղեկավարն ազատվել է աշխատանքից սկանդալից հետո
ՀՀ վարչապետի որոշմամբ աշխատանքից ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Արամ Անանյանը։ Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
Համապատասխան որոշումը վարչապետն ստորագրել է այսօր։ Հիշեցնենք, որ Ա.Անանյանն այդ պաշտոնում չհասցրեց պաշտոնավարել անգամ մեկ ամիս. նա աշխատակազմի ղեկավար էր նշանակվել մայիսի 21-ին։
Ըստ որոշման՝ Անանյանն ինքն է աշխատանքից ազատվելու դիմում ներկայացրել։ Նշենք, որ նշանակումից հետո նա հասցրել էր հայտնվել սկանդալային իրավիճակում։
Մասնավորապես՝ նրա անունը շրջանառվում էր հունիսի 4-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած [url=https://shamshyan.com/hy/article/16554/]ավտովթարի գործով[/url]: 59-ամյա Արամ Անանյանի «Volkswagen Touareg» մակնիշի 99 ՍՍ 500 համարանիշի ավտոմեքենան հունիսի 4-ին Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, բախվել է իր առջևով ընթացող, Աբովյանի բնակիչ, 24-ամյա Սևակ Սուքիասյանի վարած «ՎԱԶ 21083» մակնիշի 31 ՕՕ 011 համարանիշի ավտոմեքենային:
Հրապարակված տեղեկությունների համաձայն՝ ղեկին գտնվել է Անանյանի ընկերը, ով խնդրել էր Անանյանին մեքենան տրամադրել՝ հարսանիքի գնալու համար։
Մինչդեռ, [url=https://shamshyan.com/hy/article/16478/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, դեպքից հետո վթարի վայր էր ժամանել մի երիտասարդ, ով ՃՈ աշխատակիցներին ասել էր, թե վարորդն իր հայրն է եղել ու աշխատում է պետական գերատեսչությունում՝ որպես աշխատակազմի ղեկավար:
Նմանատիպ նյութեր
5102 դիտում
17:30 16-05-2017
Վարչապետի որոշմամբ՝ Արարատի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարն ազատվել է պաշտոնից
3747 դիտում
11:59 29-09-2017
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից
Այս բաժնից
742 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2101 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
736 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար