211652_close_icon

Վարչապետի որոշմամբ՝ Արարատի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարն ազատվել է պաշտոնից

views-count5201 դիտում article-date 17:30 16-05-2017
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Արմեն Մարգարյանն ազատվել է Արարատի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։ Այս մասին որոշումը զետեղված է gov.am կայքում։ «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 21-րդ կետով և 33-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով` Արմեն Մարգարյանին 2017 թվականի մայիսի 18-ից ազատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից»,-ասվում է որոշման մեջ։

Նմանատիպ նյութեր