211652_close_icon
views-count24748 դիտում article-date 19:36 14-06-2014

Քրեական հեղինակությունների և գողերի ոչ միանշանակ էությունները. ո՞վ է բոլոր ժամանակների Կայարանցի Թևոսիկը

Ամենևին պատահական չէ, որ գողերն ու «քրեական» հեղինակությունները հարգանք են վայելում մեր հասարակության զգալի խավերի շրջանակներում: Բանն այն է, որ «ճշտի» գաղափարի հետևորդներին բնորոշ հաստատակամ տղամարդկային վարքագծին աստիճանաբար կարոտ են մնում ոչ միայն կանայք, այլև հասարակությունը՝ ամբողջությամբ, քանզի մեզանում սրընթաց աճում է «անթասիբությամբ» առաջ գնալու երևույթն ու պահանջարկը: Չիդեալականացնելով և այս դեպքում անհարկի ռոմանտիզմից հեռու մնալով՝ պարտավոր եմ նշել այս մարդկանց այն արարքները, որոնց մասին չեն սիրում խոսել հենց իրենք, ի տարբերություն հայտնի «բարերարների», ովքեր նույնիսկ իրենց անմիջական պարտականությունները որակում են որպես բարեգործություն: Հայտնի Սվո Ռաֆ (Ռաֆայել Բաղդասարյան)-ի անուրանալի օգնության մասին Ղարաբաղյան շարժման ժամանակ հասարակությունն իմացավ միայն տարիներ անց, մինչդեռ միայն սննդամթերքի 6 գործարան ՌԴ-ում աշխատում էր օր ու գիշեր՝ մեր զինվորներին կերակրելու համար, էլ չենք խոսում զենք-զինամթերքի մատակարարման մասին՝ 1-ին գիծ: Հիշենք էջմիածնեցի Հարութիկի ֆինանսական ահռելի աջակցությունը մեր երկրին, մեր նորաստեղծ պետականության համար ծանրագույն տարիներին: Նույնիսկ ազգությամբ ոչ հայ, աշխարհին հայտնի գող Դեդ Հասանը (Ասլան Ուսոյան)-ը իր ներդրումն է ունեցել Հայոց պայքարի ու հաղթանակի գործում: Բնականաբար, շատ ավելի քիչ ենք լսել երկրին Կայարանցի Թևոսիկի՝ (Թևոս Սաֆարյան)-ի օժանդակությունների մասին պատերազմի ժամանակ և երկրի համար դժվարին այլ օրերին, նույնիսկ հիմնականում Հայաստանում չապրելով՝ նա պարբերաբար օգնել է ինչպես զենք-զինամթերքով, այնպես ել նյութապես և մի շարք այլ հարցերով՝ կապեր ստեղծելով, այնպիսի մարդկանց ու կազմակերպությունների հետ, որ շոշափելի օգնություններ, գործողություններ ու արդյունքներ լինեն երկիրը ճգնաժամից հանելու համար և այլն: Բնական է՝ այս ամենը եղել է ոչ միայն սեփական հնարավորությունների, հեղինակության ու հարգանքի հաշվին, այլև որոշ հարուստներից գումարային հոսքերի ապահովման, ինչու ոչ՝ նաև պետական գումարները վատնողներից դրանք ինչ-ինչ ճանապարհներով ստանալուց, վերադարձնելով երկիր: Երկիր է վերադաձրել նաև մեր պետության համար կարևոր այն մարդկանց՝ փայլուն գլուխներին, ակտիվ կազմակերպիչներին, և ոչ միայն նրանց հարազատներին, ում գողացել էին հակադիր կողմերը, տարբեր նպատակներով: Այնպես որ, ի տարբերություն նույնիսկ այժմյան որոշ (օլիգարխների), նրանցից յուրաքանչյուրը շատ ավելի արդյունավետ է գործել երկրի համար, համենայնդեպսն բյուջեի գումարները չեն վատնել անձնական շահերից ելնելով: Այսքանից հետո ո՞վ է իրականում քրեական հեղինակությունը և ին՞չ կապ նա ունի իշխանությունների հետ, ոմանք էլ շարունակաբար փնովում ու վարկաբեկում են նրանց օգնություններից առավելագույնս օգտվելուց հետո: Նույնքան անհնարին է ժխտել այն փաստը, որ մեծ ու փոքր բազմաթիվ երկրները ու դրանց նախագահները օգտվում են նման մարդկանց հզոր ուժերից՝ երկրում որևէ կերպ կայունություն պահպանելու համար: Դժվար է միանշանակ ասել, բարեբախտաբա՞ր, թե՞ ցավոք վերոհիշյալներից շատերը կենդանի չեն այսօր, այսուհանդերձ Թևոսիկը դեռևս փակված է իր հայրենիքում, սակայն շարունակելով մնալ խոշոր ֆիգուր, որից, իհարկե, վախենում են «ճշտից» խուսափողները: Նա իր հարգանքն է վայելում իշխանությունների, նաև համախոհների մոտ, որը զգալի հզոր ուժ է: Ստացվում է նույնիսկ, որ չուզենար, չէր էլ «նստի», չէ՞ որ անգամ, եթե ոմանք մոռացել են, չեն մոռացել բոլոր այն մարդիկ, ում ժամանակին օգնել է երկրում և օտար ափերում: Այսքանից հետո ո՞վ է բոլոր ժամանակների քրեական հեղինակություն Կայարանցի Թևոսիկը. Ռուսաստանի Դաշնությունում, նրա սահմաննեից դուրս, ամբողջ աշխարհում միշտ կմնա խոշոր ֆիգուր:

Նմանատիպ նյութեր