iPhone 6-ի լուսանկարներն արդեն համացանցում են
Ավստրալացի բլոգեր Սոնի Դիքսոնը սոցիալական իր ցանցում տեղադրել է 2 սմարթֆոնների լուսանկարներ, որոնք, ըստ նրա ՝ Iphone 6-ի լուսանկարներն են:
Լուսանկարները 4,7-ից 5,5 մմ անկյունագծով են: Վեցերորդ սերնդի սմարթֆոնները ակնկալվում է ներկայացնել երեք ամսից: Նախկինում Դիքսոնը հանրությանը հայտնի է դարձել այն ժամանակ, երբ մինչև iPhone 5S-ի և iPhone 5C-ի թողարկումը նա համացանցում տարածեց նշված սմարթֆոնների ճշգրիտ լուսանկարները: