2490 դիտում
21:27 14-06-2014
Մանվել Գրիգորյանը Գեղարքունիքի մարզպետի կողմից պարգևատրվեց և ավելի քան 30 պարգևներ հանձնեց
ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը այսօր` հունիսի 14-ին, Գեղարքունիքում ուխտագնացության ընթացքում Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի կողմից պարգեւատրվեց Գեղարքունիքի մարզպետի հուշամեդալով:
Նշենք, որ Մանվել Գրիգորյանի նախաձեռնությամբ յուրաքանչյուր տարի տեղի են ունենում ուխտագնացություններ Հայաստանի բոլոր մարզերում եւ Արցախում: Այս տարի՝ մայիսյան օրերի եւ ԵԿՄ-ի օրվա կապակցությամբ, շուրջ 5 հազար ԵԿՄ ազատամարտիկներ պարգեւատրվել են ամենատարբեր կառավարական, ՀՀ նախագահի եւ ԼՂ նախագահի պետական պարգեւներով, ՊՆ-ի գերատեսչական պարգեւներով եւ Կամավորական միության պարգեւներով: 30-ից ավելի ազատամարտիկներ՝ բարձրաստիճան պաշտոնյաներ, հոգեւորականներ, զոհված ազատամարտիկների ծնողներ էլ Մանվել Գրիգորյանի կողմից պարգեւատրվեցին այսօր Գեղարքունիքի մարզում՝ ուխտագնացության ընթացքում: Մ. Գրիգորյանը ԵԿՄ-ի քսանամյա հուշամեդալով պարգեւատրեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին, մարզի քաղաքապետերին եւ այլոց:
Նմանատիպ նյութեր
1557 դիտում
15:55 25-04-2014
Գագիկ Ծառուկյանը պարգևներ հանձնեց հրաձգության հուշամրցաշարի հաղթողներին. տեսանյութ
1399 դիտում
20:44 02-03-2017
Դիվանագետի օրվա կապակցությամբ Էդվարդ Նալբանդյանը գերատեսչական պարգևներ հանձնեց ԱԳՆ մի խումբ աշխատակիցների
2196 դիտում
21:30 10-02-2021
Կարեն Գիլոյանը պարգևներ հանձնեց մարզաշխարհի ներկայացուցիչներին
Այս բաժնից
1450 դիտում
15:39 16-01-2025
Սամվել Բաբայանի կուսակցությունը հրաժարվել է միանալ Արցախի ԱԺ-ի հայտարարությանը
982 դիտում
15:18 16-01-2025
Սահմանվել է ընտանեկան բռնության ենթարկվածներին ժամանակավոր աջակցության հաշվեհամարի բացման և տնօրինման կարգը