Ուկրաինայի գազամատակարարման հարցի շուրջ կբանակցեն կեսօրին
Ուկրաինայի Էներգետիկայի նախարարությունը հայտարարել է, որ եռակողմ բանակցությունները գազի հարցով Ռուսաստանի, ՈՒկրաինայի և ԵՄ մասնակցությամբ կսկսվեն այսօր՝ հունիսի 15-ին, կեսօրին կիևյան Հիլթոն հյուրանոցում, հաղորդում է Իտար Տասսը:
«Բանակցությունները կվերսկսվեն ճաշից հետո, հնարավոր է կեսօրին: Կլինի, մամուլի ասուլիս, թե՝ ոչ, պարզվում է»,-ասվում է հաղորդագրությունում:
Մամուլի հաղորդագրությունում նշվում է, որ այս պահին պարզվում է մասնակիցների մամուլի հետ շփման ձևաչափը: