2311 դիտում
12:36 15-06-2014
ԱՄՆ-ում` Հայաստանի և Ղարաբաղի ուղեցույցն արժանացել է հեղինակավոր մրցանակի. Արցախպրես
Ինչպես հաղորդում է «[url=http://artsakhpress.am/arm/news/2324/hayastani-ev-xarabaxi-uxecuycn-amn-um-arzhanacel-e-hexinakavor-mrcanaki.html]Արցախպրես[/url]»-ը, հղում անելով Asbarez-ին, անկախ հրատարակիչների ասոցիացիան (IBPA) արծաթե մեդալ է շնորհել Մեթյու Կարանյանին «Հայաստան և Ղարաբաղ. Քարե պարտեզ» ուղեցուցյի համար «2014 թվականի ճամփորդությունների լավագույն գիրք» անվանակարգում:
«Բեննի» մրցանակը, որը շնորհում է հրատարակչական ոլորտը, ամենահեղինակավոր ազգային պարգևներից է անկախ գիրք արտադրողների համար: Հատուկ ուշադրություն է դարձվում բովանդակությանն ու դիզայնին:
Վերջերս Կարանյանի ուղեցույցը Writer’s Digest Magazine-ի կողմից ճանաչվեց լավագույն տեղեկատուներից մեկը, որ հրատարակվել է անցյալ տարի:
IBPA մրցանակների է արժանացել 4 գիրք՝ Հայաստանի և Ղարաբաղի ուղեցույցից բացի, մրցանակների են արժանացել նաև Կոստա Ռիկայի, ԱՄՆ Հարավարևմտյան կիրճի և Վաշինգտոն նահանգի ուղեցույցները:
Շարունակությունը՝ [url=http://artsakhpress.am/arm/news/2324/hayastani-ev-xarabaxi-uxecuycn-amn-um-arzhanacel-e-hexinakavor-mrcanaki.html]artsakhpress.am[/url]-ում
Նմանատիպ նյութեր
1207 դիտում
15:55 03-11-2014
Վրոցլավի «Վրոստյա» հեղինակավոր փառատոնում Մուրադ Ջանիբեկյանն արժանացել է Գրան պրի մրցանակի
1108 դիտում
17:56 03-11-2014
Վրոցլավի «Վրոստյա» հեղինակավոր փառատոնում՝ Մուրադ Ջանիբեկյանն արժանացել է Գրան պրի մրցանակի
Այս բաժնից
625 դիտում
18:00 19-10-2024
ԲՏԱ փոխանախարարը Նյու Դելիում մասնակցել է «Հեռահաղորդակցության ստանդարտացման համաշխարհային համագումար»-ին
928 դիտում
17:55 19-10-2024
Աֆրիկայում մի ամբողջ երկիր մնացել է առանց հոսանքի
604 դիտում
17:40 19-10-2024
Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի ԱԳ նախարարին