211652_close_icon
views-count19287 դիտում article-date 14:15 15-06-2014

ՊՆ նախարար Սեյրան Օհանյանն իրականացրեց 6-ամյա տղայի մի քանի տարվա երազանքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մի քանի օր է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն 4-րդ թաղամասի բնակիչ, 6-ամյա Գոռն ամեն առավոտ արթնանալիս չի կարողանում զսպել ուրախությունը: Ինչպես Վանաձորից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` այս տարվա մայիսի 14-ին [b][url=https://shamshyan.com/hy/article/14079/]SHAMSHYAN.com[/url][/b]-ի միջոցով Գոռը խնդրանքով դիմել էր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, որպեսզի իր հայրը Գևորգ Զաքարյանը, ով ծառայում էր Տավուշի մարզում, նախարարի հրամանով տեղափոխվի և ծառայությունը շարունակի Լոռու մարզում, քանի որ մայրը ունի առողջական խնդիրներ , և խնդրել էր նախարարին որպեսզի նախարարը լուծում տա այդ հարցին: Ի ուրախություն նախարարի կարգադրությամբ ուսումնասիրվեց Գոռի խնդրանքը և արդեն քանի օր է նրա հայրը նախարարի հրամանով ծառայության է անցել Վանաձորի զորամասերից մեկում: Ֆոտոլրագրողի հետ զրույցում Գոռի մայրը ` տիկին Արմինեն ասում էր,որ «հայրը առաջին հերթին պետք է պարտական լինի տղային, իսկ հետո նախարարին , քանի որ, նախարարը մարդկային բարձր հատկության շնորհիվ Գոռիս խնդրանքը կատարեց»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր