4984 դիտում
18:00 15-06-2014
Երևանում ոստիկանության օպեր լիազորը BMW-ով բախվել է Opel-ին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում ` այսօր հունիսի 15-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ժամը` 00:15-ի սահմաններում Երևանի բնակիչ 22-ամյա Վահե Քոչարյանը, Հրաչյա Քոչար և Ռիգայի փողոցների խաչմերուկում իր վարած BMW մակնիշի 62 DD 033 բախվել է Երևանի բնակիչ 28-ամյա Համբարձում Մովսեսյանի վարած Opel մակնիշի 31 ՕՕ 511 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի ուղևորներ Երևանի բնակիչներ 22-ամյա Սարգիս Տիգրանյանը և 23-ամյա Գոռ Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն:
Հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դ. Մարտիրոսյանի հանձնարարականով մեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ հատուկ պահապանվող տարածք:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով BMW-ի վարորդ Վ.Քոչարյանն աշխատում է ոստիկանության Արաբկիրի բաժնում, որպես անչափահասների գործերով բաժանմունքի օպեր լիազոր, կոչումով ոստիկանության լեյտենանտ է, և հավանաբար նախապատրաստված նյութերը կտեղափոխվեն հատուկ քննչական ծառայություն:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16741 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ