Մաուրո Գևգեոզյանը` գոլի հեղինակ
Պերուի առաջնության երկրորդ տուրում «Ալիանսա»-ն 2:0 հաշվով հաղթանակ է տարել «Ռեալ Գարսիլասո» ակումբի նկատմամբ: Լիման ներկայացնող ակումբի կազմում երկրորդ գոլը հեղինակել է Հայաստանի հավաքականի հարձակվող Մաուրո Գևգեոզյանը: Երկու տուրից հետո «Ալիանսա»-ն վաստակած 4 միավորով զբաղեցնում է 4-րդ տեղը:
«Ալիանսա Լիմա» - «Ռեալ Գարսիլասո»`2:0
Գոլեր`Կոստա 37’, Գևգեոզյան 90’