211652_close_icon
views-count1418 դիտում article-date 15:27 03-10-2014

Հայաստանի հավաքական չհրավիրված Մաուրո Գևգեոզյանը դուբլի հեղինակ է դարձել «Ալիանսա»-ի կազմում. տեսանյութ

«Ալիանսա»-ն, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Մաուրո Գևգեոզյանը, Պերուի առաջնության 5-րդ տուրում սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթանակ է տարել «Սան Սիմոն»-ի նկատմամբ: Խաղի հերոս է դարձել ուրուգվայահայ ռմբարկուն, ով իր հաշվին դուբլ է գրանցել: Նշենք, որ Եվրո 2016-ի ընտրական փուլի շրջանակում հոկտեմբերի 11-ին Սերբիայի հետ կայանալիք խաղին 28-ամյա Գևգեոզյանը Հայաստանի հավաքական չի հրավիրվել: Հիշեցնենք, որ Ֆուտբոլիստը ազգային թիմ չէր հրավիրվել նաև Դանիայի հետ կայացած նախորդ խաղին: Նախկինում խոսակցություններ կային, որ Գևգեոզյանը թիմին չի միացել փաստաթղթերի հետ կապված խնդիրների պատճառով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր